Apple-ը ստացել է iTime խելացի ժամացույցի արտոնագիրը

Apple ընկերությունը ստացել է iTime անունը կրող սարքի արտոնագիրը, ըստ որի՝ գաջեթն իրենից ներկայացնում է խելացի ժամացույց: Արտոնագրի բովանդակությունը կարելի է կարդալ ԱՄՆ-ի ապրանքանիշների և արտոնագրերի գրանցման հանձնաժողովի կայքում:

itimeԺամացույցը նկարագրվում է՝ որպես սարք, որը կարողանում է միանալ ընկերության մյուս սարքերին՝ սմարթֆոններին, պլանշետներին կամ նոութբուքներին: Նշվում է նաև այն մասին, որ ժամացույցը միանում է լրացուցիչ սենսորներ ունեցող թևնոցին (օրինակ՝  GPS-մոդուլ, արագաչափ, թրթռազանգ): Բացի այդ՝ արտոնագրում iTime-ը հիմնականում համեմատվում է iPod Nano նվագարկչի հետ: Թևնոցին միանալու դեպքում ժամացույցը կկարողանա ծանուցումներ ստանալ սմարթֆոնից, ինչպես նաև կհասկանա ժեստերը:

Նշվում է, որ սարքը թույլ կտա երաժշտությւոն լսել, ինչպես նաև տվյալներ հաղորդել օգտագործողի օրգանիզմի վիճակի, գտնվելու վայրի և այլնի մասին: Հետաքրքիր է այն, որ արտոնագրային հայտը ներկայացվել է դեռ երեք տարի առաջ:

Աղբյուրը՝ patft.uspto.gov