Lenovo-ն պատրաստում է խելացի ակնոց

Lenovo չինական ընկերությունը մշակում է Google Glass խելացի ակնոցի անալոգ, որի նախատիպն արդեն ներկայացվել է հանրությանը: Ակնոցը մշակվել է Lenovo NBD («New Bench») նախագծի շրջանակներում:

lenovoԸնկերությունը ներկա պահին մշակում է ակնոցների երկու մոդել՝ Lenovo Vuzix M100 և C1: Առաջինը մշակվում է Vuzix ամերիկյան ընկերության հետ և նախատեսված է լինելու չինական շուկայի համար: Իսկ երկրորդը հանդիսանում է Lenovo-ի սեփական մշակումը:

Lenovo Vuzix M100-ն կվաճառվի մոտ $1300 դոլարով: Սարքի տեխնիկական տվյալներից հայտնի է Android 4.0.4 օպերացիոն համակարգը, երկմիջուկ պրոցեսորը՝ 1 ԳՀց հաճախությամբ:

Ինչ վերաբերում է C1 ակնոցին, ապա այն կունենա 5 Մպ տեսախցիկ, Wi-Fi և Bluetooth մոդուլներ, 12 Գբ ներքին հիշողություն: Նշվում է, որ ակնոցի մարտկոցը կտեղադրվի օգտագործողի վզի վրա, ոչ թե կներդրվի ակնոցի մեջ:

Սարքերի թողարկման ժամկետներն առայժմ չեն հաղորդվում:

Աղբյուրը՝ PCWorld.com