Հրապարակվել է «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի 44 պաստառ (ֆոտոշարք)

Սան Դիեգո քաղաքում կայացած  Comic-Con փառատոնում ներկայացված «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի 44 պաստառները հրապարակվել են համացանցում: Դրանց մի մասը պատրաստվել է պրոֆեսիոնալ իլյուստրատորների կողմից. կան նաև երկրպագուների աշխատանքներ:

Հիշեցնենք, որ համաձայն ֆիլմի սցենարի, մի խումբ հանցագործներ միավորվում են՝ գալակտիկաների միջև կոնֆլիկտների դեմ պայքարի համար: Աշխարհին մեծ վտանգ է սպառնում և մուտանտների խումբը միակն է, որ պետք է փրկի դրությունը:

Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են դերասաններ Քրիս Պրատը, Զոի Սալդանան, Վին Դիզելը (Groot անունը կրող ծառի դերում), Բրեդլի Կուպրեը (Rocket ջրարջի դերում): Ֆիլմի ռեժիսորն է Ջեյմս Գաննը:

Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կկայան այսօր ուշ գիշեր Սինեմա Սթար կինոթատրոնում: