Instagram-ը գործարկել է ֆոտոմեսենջեր հավելված

bolt

Instagram ֆոտոհավելվածի նախագծողները թողարկել են ֆոտոմեսենջեր հավելված  Bolt-ը, հաղորդում է The Verge տեխնոբլոգը:

Bolt-ը գովազդվում է որպես լուսանկարների և վիդեոնյութերի արագ փոխանակման մեսենջեր-ծառայություն: Հաղորդագրությունը դիտելուց հետո բովանդակությունը ավտոմատ ջնջվում է հավելվածից:

bolt 4

bolt 3

Հավելվածը հասանելի է Android և iOS ՕՀ-ների համար, սակայն ներկա պահին միայն Նոր Զելանդիայի, Սինգապուրի և Հարավային Աֆրիկայի տարածքում:  Ավելի ուշ հավելվածը հասանելի կլինի այլ երկրներում: The Verge-ը ենթադրում է, որ Bolt հավելվածի նախագծում է կատարվել է առանց Facebook-ի մասնակցության (հիշենք, որ Instagram-ը պատկանում է Facebook-ին), քանի որ հավելվածը չունի մուտք սոցցանցերով: Այն առաջարկում է սինխրոնիզացնել Snapchat և WhatsApp կոնտակտները:

bolt 2