iPhone 6-ի վաճառքը կմեկնարկի 2014թ. հոկտեմբերի 14-ին

iPhone 6iPhone 6-ի վաճառքը կարող է մեկնարկել 2014թ. հոկտեմբերի 14-ին: Այս մասին գրում է Mac Rumors-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրին Apple-ից: Ըստ նրա, սմարթֆոնի շնորհանդեսն իր հերթին կկայանա սեպտեմբերի 16-ին:

Հիշենք, որ 2013-ին Apple-ը ցուցադրեց iPhone 5s և 5c սմարթֆոնները սեպտեմբերի 10-ին, իսկ iPad Air պլանշետը՝ սեպտեմբերի 22-ին: Նշենք, որ վերոհիշյալ բոլոր օրերը երեքշաբթի են:

Հայտնի չէ, թե ինչ դյույմ անկյունագծով սմարթֆոնն է ընկերությունը ներկայացնելու՝ 4.7, թե՞ 5.5: Ավելի վաղ ենթադրվում էր, որ Apple-ը կցուցադրի նոր մոդելները iOS 8-ի հետ միասին:

Սպասվում է, որ iPhone 6-ը կստանա նոր դիզայն, ավելի մեծ էկրան, A8 պրոցեսոր և շափյուղա պաշտպանիչ ապակի: