Թողարկվել է Shazam ծրագրի Mac տարբերակը

Երաժշտասերներին վաղուց ծանոթ է բջջային Shazam ծրագիրը, որը կարողանում է ճանաչել հնչող երաժշտությունը և հայտնել կատարողի անվանումը: Այսուհետ Shazam ծրագրի բոլոր ֆունկցիաները հասանելի են նաև Mac համակարգիչների օգտագործողների համար:

shazam

Mac App Store-ում հասանելի է դարձել լայնատարած Shazam ծրագրի համակարգչային տարբերակը: Արդեն այսօր այն կարելի է ներբեռնել անվճար Mac համակարգչում:

Հիմնական տարբերությունը բջջային ծրագրից այն է, որ ծրագիրն ավտոմատ անդադար լսում է շրջապատում հնչող երաժշտությունը և ծանուցում ճանաչման արդյունքների մասին:

Shazam ծրագրի Mac  տարբերակը կարելի է ներբեռնել անվճար այս հղումով: