Հայկական լրատվական կայքերին ուղղված DDos հարձակումները մարում են

DDoS AttackԱրդեն 4 օր է, ինչ հայկական խոշոր լրատվական կայքերը անդադար ենթարկվում են ուժեղ DDos հարձակումների ադրբեջանցի հաքերների կողմից: Դրանց թվում են՝ times.am, emedia.am, panorama.am, news.am, panarmenian.net և ևս մի քանի լրատվական:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը itTREND.am-ի հետ զրույցում նշեց, որ հարձակումների ենթարկվել են նաև տարաբնույթ այլ կայքեր (ամբողջական ցուցակն այստեղ), սակայն ադրբեջանցի հաքերների հիմնական թիրախը լրատվականներն են:

«Հարձակումների 4 օրն արդեն անցել է: Քիչ քիչ մարում է: Հայկական կողմն իր հերթին նույնպես պատասխան մի քանի հարձակում է արել ադրբեջանական լրատվականներին»,- ընդգծեց փորձագետը: