China Telecom-ը պատահմամբ ցուցադրել է iPhone 6-ը

Չինական China Telecom կապի օպերատորը Sina Weibo սոցցանցում տեղադրել է հայտարարություն iPhone 6-ի մոտակա վաճառքի մեկնարկի մասին: Հայտարարության հետ միասին օպերատորը կցել է սմարթֆոնի լուսանկարը, հաղորդում է Forbes-ը:

g4bRAlvfLS4ieCq2_p38IA-article

Չինական օպերատորը նշում է, որ վաճառելու է iPhone 6 LTE, GSM, WCDMA, CDMA2000 և CDMA1X հասանելիությամբ և առանց պարտադիր բաժանորդագրության: Լուսանկարում պատկերված է iPhone 6 սմարթֆոնը՝ երեք գունային տարբերակներով: Սարքի արժեքի մասին որևէ այլ տեղեկություն չկա: Ավելի ուշ օպերատորը ջնջել է իր հայտարարությունը սոցցանցից:

Հիշենք, որ ավելի վաղ մամուլը գրում էր, որ թողարկվելու է iPhone 6-ի երկու տարբերակ՝ 4,7 և 5,5 դյույմ էկրաններով: Հայտնի է նաև, որ այն կստանա շափյուղա պաշտպանիչ էկրան: Նոր սարքի շնորհանդեսը սպասվում է սեպտեմբերի 9-ին: