Opera Mini-ն կդառնա Nokia հեռախոսների լռելյայն դիտարկիչը

Opera MiniOpera և Microsoft ընկերությունները միասին համաձայնագիր են կնքել, համաձայն որի  Opera-ն կմատակարարի բջջային դիտարկիչ հատուկ Nokia հեռախոսների համար, հաղորդում է Reuters-ը:

«Փաստացիորեն մեզ է անցնում Nokia-ի դիտարկիչների նախագծման բաժինը»,- նշում է Opera նախագահ Լարսա Բոյլսեսենան:

Համաձայն նոր պայմանագրի, Opera Mini բջջային դիտարկիչը լռելյայն կտեղադրվի Series 30+, Series 40 և Asha հեռախոսներում: Հիշեցնենք, որ Opera Mini-ի առավելություններից է համարվում տվյալների սեղման ֆունկցիան, որը թույլ է տալիս զարգացող երկրների օգտագործողներին խնայել գումարներ տվյալների փոխանցման համար:

Հիշենք, որ Microsoft գնեց Nokia-ի բջջային բիզնեսը 7.2 մլրդ. դոլարով 2013-ի սեպտեմբերին: