Samsung-ը թողարկել է Galaxy Note 4-ի թիզեր-տեսանյութ (վիդեո)

Samsung Galaxy Note 3 Neo 4Samsung-ը՝ չսպասելով իր Galaxy Note 4 ֆաբլեթի շնորհանդեսին, ակտիվորեն զբաղվում է վերջինիս գովազդով: Արդեն թողարկվել է սարքի երկու թիզեր-գովազդ:

Առաջին թիզերում պատմվում է սարքում ձեռագիր գրելու հնարավորության մասին, իսկ նոր թողարկված երկրորդ թիզերը ցուցադրում է ձեռագիր մուտքագրման լայն հնարավորությունները՝ շնորհիվ S-Pen փետուր-սթիլուսի:

Հիշենք, որ սեպտեմբերի 3-ին Բեռլինում կմեկանրկի IFA 2014 ամենամյա տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսը, որի ժամանակ կկայանա Samsung Unpacked 2014 Episode 2 միջոցառումը: Ըստ մամուլիս, այդ օրը սպասվում է Galaxy Note 4-ի պաշտոնական շնորհանդեսը:

Համաձայն համացանցում շրջանառվող լուրերի, նոր սարքը կունենա 5.7դյույմ QHD էկրան և Qualcomm Snapdragon 805 պրոցեսոր: