Dropbox-ն ավելացրել է հասանելի ծավալը և գործարկել նոր ֆունկցիաներ

Dropbox ամպային ծառայությունը թարմացրել է իր հավելվածի Pro տարբերակը: Այուսհետ հասանելի է ընդամենը մեկ Pro բաժանորգարություն՝ ամսական 9.99 դոլար կամ 99 դոլար տարեկան: Այս կերպ Pro օգտագործողները ձեռք են բերում 1000Գբ ծավալ, այսինքն 10 անգամ ավելի շատ, քան ներկա պահին ստացող բաժանորդները:

Dropbox-Pro-Logo

Մոտակա մի քանի օրերի ընթացքում Dropbox Pro բոլոր օգտագործողները կստանան նոր փաթեթը: Այս կերպ օգտագործողները կկարողանան պահել մեկ տեղում ոչ միայն կարևոր ֆայլեր, այլ գրեթե իրենց ողջ տվյալները:

Բացի դրանից Dropbox-ում հայտնվել են նոր ֆունկցիաներ: Օրինակ կարելի է ֆայլերի համար անհատական գաղտնաբառեր սահմանել՝ դրանց գաղտնիության պահպանման համար: Կարելի է նաև սահմանել յուրաքանչյուր հղումի համար հանրային լինելու ժամկետ, որի ավարտից հետո հղումը կդադարի ակտիվ լինել:

Password-protected-links

Բացի դրանից յուրաքանչյուր թղթապանակի համար հնարավոր կլինի սահմանել գաղտնիության կարգավորում: Դե իսկ եթե կորցրել եք Ձեր այն սարքը, որը սինքրոնիզացվում էր Ձեր Dropbox հաշվի հետ, ապա հոգ չէ, պետք է պարզապես կարգավորումներում մեկ կոճակով անջատել կապը այդ սարքի հետ: