LG-ն թողարկել է G Pad պլանշետի հումորային գովազդային հոլովակ (վիդեո)

LG-G-Pad-8.3-Review-008

Հարավկորեական LG ընկերության մարքետոլոգները թողարկել են բրենդային G Pad պլանշետի յուրօրինակ նոր գովազդային հոլովակ, որտեղ շեշտադրվում է հետևյալ խոսքը «G Pad չգնելու դեպքում խիստ կզղջաք այդ մասին»:

Հոլովակի սյուժեն հետևյալն է. մի տղա գնում է 10դյույմանոց պլանշետ (արտաքնապես նման Samsung պլանշետի) և մի շարք փորձանքների է ենթարկվում՝ սկսած ավտովթարից մինչև տարբեր առարկաներով հարվարծների: Մինչդեռ օգտագործելով G Pad՝ հնարավոր կլինի հեռախոսի զանգերը փոխանցել պլանշետին և ուշադիր լինել շրջապատում կատարվող գործողությունների նկատմամբ:

«Կատարիր խելացի ընտրություն». սա է գովազդի կարգախոսը: