Աստղերի անձնական լուսանկարների արտահոսքում «մեղավոր» է Find My iPhone ծրագիրը

icloud_01Հոլիվուդյան մի շարք աստղեր, այդ թվում՝ Ջենիֆեր Լոուրենսը, Քեյթ Ափթոնը, Քիրսթեն Դանսթը, Ռիհաննան, Ավրիլ Լավինը, Վայնոնա Ռայդերն ու տասնյակ այլ հայտնի մարդիկ դարձել են հաքերային հարձակման զոհ: Արդյունքում համացանցում են հայտնվել նրանց iPhone-ներից «գողացված» հարյուրավոր անձնական լուսանկարներ:

Պարզվում է՝ սկանդալային արտահոսքի պատճառը Apple iCloud-ի սխալներից մեկն է, որը կապված է Find My iPhone հայտնի ծրագրի հետ: Թերությունը թույլ է տվել անսահմանափակ անգամ մուտքագրել գաղտնաբառը՝ առանց արգելափակելու մուտքը տվյալ հաշիվ: Օգտագործելով այս խոցելիությունը՝ անհայտ հաքերը կոտրել է Apple-ի սերվերները ու յուրացրել լուսանկարները:

Այս պահին խոցելիությունը վերացված է, սակայն սկանդալի շուրջ առաջացած աղմուկը դեռ չի մարում:

Աղբյուրը՝ Engadget.com