IFA 2014. ներկայացվել են Nokia Lumia 730 և 735 սելֆի սմարթֆոնները

ooo
Microsoft ընկերությունը ի դեմս Microsoft Devices Group բջջային ստորաբաժանման պաշտոնապես ներկայացրել է Nokia Lumia 730 և 735 մատչելի սմարթֆոնները՝ ի հավելումն առավել առաջադեմ Nokia Lumia 830-ի: Մոդելները նախատեսված են սելֆի-նկարների և Skype-ի համար: Nokia Lumia 730 և 735-ը ունեն դիմային 5Մպ լայնանկյուն տեսախցիկ` 24 ՄՊ կիզակետային հեռավորությամբ և Full HD տեսահոլովակ նկարելու հնարավորությամբ: Հիմնական տեսախցիկը 6,7 ՄՊ է:

Սմարթֆոններն աշխատում են քառամիջուկ Qualcomm Snapdragon 400 պրոցեսորով, 1,2 ԳՀց տակտային հաճախականությամբ, ունեն 1 ԳԲ օպերատիվ հիշողություն և 8 ԳԲ ներքին հիշողություն, որի ծավալը կարելի է մեծացնել microSD քարտի օգնությամբ (մինչև 128ԳԲ) կամ անվճար օգտագործել 15ԳԲ տարողությամբ OneDrive ամպային պահեստը: Սենսորային OLED էկրանը 4,7 դյույմ է` HD թույլատրությամբ (1280 x 720 պիկսել): Մարտկոցի տարողությունը 2220 մԱժ է:

Nokia Lumia 730 և 735-ը աշխատում են Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով: Ունեն նոր Lumia Denim, որը պարունակում է LiveFolders, AppsCorner, նորացված Glance էկրան, կատարելագործված ցանցային անվտանգություն և Lumia Camera նոր հավելված:
399906

Nokia Lumia 735-աշխատում է 4G/LTE բջջային ցանցերում և ունի ներկառուցված անլար լիցքավորում: Իսկ Lumia 730 սմարթֆոնն ունի 2 SIM-քարտի հնարավորություն:

4G/LTE տարբերակի մոտավոր արժեքը կկազմի 219 եվրո, իսկ 3G Dual SIM-ինը՝ մոտ 199 եվրո: Մոդելները ներկայացված են գունային հետևյալ լուծումներով՝ վառ կանաչ, վառ նարնջագույն, մուգ մոխրագույն և սպիտակ:


Աղբյուրը` engadget.com