Այժմ Facebook Messenger-ով կարելի է մեկնաբանություններով նկարներ ուղարկել

klklklՕրերս Facebook Messenger-ում փոքրիկ նորամուծություն է կատարվել. այժմ նամակներ ուղարկելիս օգտագործողները կարող են գրել տեքստային մեկնաբանություններ կամ ավելացնել գրաֆիկական նշումներ, որոնք կարելի է նկարել մատների միջոցով:

Ներկա պահին նոր ծառայությունը հասանելի է միայն Android ՕՀ-ով աշխատող հեռախոսներին:

Հիշեցնենք, որ Facebook Messenger-ն աշխատում է կարճ հաղորդագրությունների սկզբունքով և ստեղծված է նամակները վայրկենապես հեռախոսով ստանալու համար: Արդեն որոշ ժամանակ է՝ Facebook-ն առաջարկում է իր օգտագործողներին օգտվել նոր ծրագրից՝ անջատելով նամակ ուղարկելու հնարավորությունը բջջային սոց.կայքում:

Աղբյուրը՝ 3dnews.ru