Հերթը հասավ Gmail-ին. ցանցում են հայտնվել 5 000 000 էլ.փոստերի տվյալները

gmailYandex-ի և Mail.ru-ի էլ.փոստերի տվյալների արտահոսքից կարճ ժամանակ անց հաքերների ճանկերում հայտնվեցին նաև GMail-ի էլ.փոստերի տվյալները: Ցանցում են տեղադրվել gmail.com-ի 4929090 հաշիվների տվյալներ: Habrahabr-ը գրում է, որ հաշիվների 60%-ը գործող են:

Հաշվի առնելով այն, որ մի քանի օրվա մեջ տեղի է ունեցել մի քանի ծառայությունների տվյալների արտահոսք, ճիշտ է այն պնդումը, որ արտահոսքը տեղի չի ունեցել սերվերները կոտրելու հետևանքով, այլ օգտագործողներն են անփույթ եղել` օգտագործելով չափազանց հեշտ գաղտնաբառեր կամ տեղադրելով տարբեր վիրուսներ բերող կասկածելի ծրագրեր:

Դրա համար խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ թարմացնել գաղտնաբառը և հատկապես բոլոր ծառայություններում չօգտագործել նույն գաղտնաբառը:

Նշենք, որ կան մի քանի կայքեր, որտեղ կարելի է ստուգել` արդյոք Ձեր էլ-փոստի տվյալներն առկա են բազաներում, թե ոչ: Դրանք են.

isleaked.com

yaslit.ru

yandexexpose.azurewebsites.net

games-gen.com/mails/check3.html

games-gen.com/mails/check2.html

games-gen.com/mails/check.html

Աղբյուրը` Habrahabr.ru