Վերջերս GIF ֆորմատի շարժական նկարները նոր շունչ ստացան, և շատ կայքեր սկսեցին օգտագործել նման նկարներ՝ հոդվածներն ավելի հետաքրքիր դարձնելու համար:
Համացանցում արդեն իսկ կան շատ կայքեր, որտեղ տեղադրված են բազմաթիվ GIF-նկարներ, որոնք կարելի է բեռնել և օգտագործել: Իսկ ինչպես ինքնուրույն GIF պատրաստել YouTube-ի վիդեոյից կամ նկարներից: Ներկայացնում ենք կայքեր, որոնք կօգնեն դա անել:
Կայքը թույլ է տալիս ընտրել նկարները, անցումների տևողությունը, և նկարը պատրաստ է: Այստեղ կարելի է վերբեռնել մեկ նկար և ավելացնել անիմացիոն էֆեկտներ՝ արդյունքում ստանալով անիմացիոն GIF: LooGix.com-ը թույլ է տալիս նաև GIF ստանալ YouTube-ի տեսանյութից:
Ինչպես նախորդը, այս կայքը նույնպես թույլ է տալիս մի քանի նկար բեռնել ու GIF ստանալ: Կարելի է օգտագործել նաև Flickr-ի ու Picasa-ի նկարները: Ինչ վերաբերում է YouTube-ի տեսանյութերին, ապա ծառայությունն ընտրում է կամայական կադրեր ու միացնում իրար՝ առանց թույլ տալու ընտրել դրանք:
Այս կայքը վերը նշված հնարավորություններից բացի թույլ է տալիս խմբագրել վերբեռնած տեսանյութը, ինչպես նաև միանգամից տեսանյութ ձայնագրել տեսախցիկից:
GIFPal-ը GIF-նկարների խմբագրման լիարժեք գործիք է: Կարելի է ընտրել նկարները համակարգչից կամ վեբ-տեսախցիկից: Կա նաև թվային նկարչության հնարավորություն, որը կհետաքրքրի հատկապես նկարիչներին:
Աղբյուրը՝ lifehacker.ru