Facebook-ն ուզում է իմանալ` ինչու ենք մենք ատում իր գովազդները

Facebook-Free-Phone-Call-Messenger-A-Challenge-for-Phone-Operator2Ավելի ճիշտ գովազդային քաղաքականություն վարելու համար Facebook-ը ցանկանում է իմանալ` ինչ կարծիք ունենք մենք իր գովազդների մասին: Հաջորդ շաբաթվանից սկսած` երբ լրահոսը թերթելիս հանդիպեք գովազդների ու սեղմեք «Ես չեմ ուզում դա տեսնել» կոճակը, կտրվի հետևյալ հարցը` ինչու՞: Սոցցանցն արդեն պատրաստել է ավտոմատ պատասխանների մի քանի տարբերակներ, օրինակ` «այն ինձ համար չէ նախատեսված», «ես անընդհատ դա եմ տեսնում», «այն վիրավորական կամ անհարիր բովանդակություն ունի», «սպամ է» և այլն:

 

 

Facebook-ի մասնագետները հուսով են, որ թարմացումը կօգնի մարդկանց ժամանակի ընթացքում տեսնել այն գովազդները, որոնք իրենց ցանկանում են տեսնել:

Բացի այդ` այս ճանապարհով ավելի հեշտ կլինի գտնել վիրավորական կամ անհարիր բովանդակությամբ գովազդները և հեռացնել դրանք:

Աղբյուրը` businessinsider.com