Amazon-ն իր սերվերների ջերմությունը կօգտագործի գրասենյակների ջեռուցման համար

hp1np1wcԱմերիկյան Amazon ընկերության գլխամասը գտնվում է Սիեթլ քաղաքի երկնաքերերից մեկում: Վերջերս ընկերության ղեկավարությունը հայտարարել է իր մտադրության մասին` գլխավոր շենքի հարևանությամբ կառուցել մոտ 30 հեկտար ընդհանուր տարածքով անսովոր մի գրասենյակ` կանաչապատ ու հեծանվուղիներով հագեցած, որը ծածկված կլինի երեք հսկայական ապակյա գմբեթներով: Ամբողջ տարվա ընթացքում գրասենյակում կապահովվի ամառային միկրոկլիմա, իսկ ջեռուցման համար Amazon-ում նախատեսում են օգտագործել սերվերային սենյակների ջերմությունը:

Ջեռուցման համակարգը բավական պարզ կլինի. գլխավոր շենքից դեպի նոր գրասենյակ ուղղված ստորգետնյա խողովակներով տաք ջուրը կհոսի դեպի նոր գրասենյակ` տեղափոխելով սերվերների արտադրած ավելորդ ջերմությունն այնտեղ, որտեղ այն անհրաժեշտ է: Պրոցեսորները կաթսայատան փոխարեն օգտագործելու այս լուծումը կօգնի Amazon-ին խնայել գումարներ ու պահպանել շրջակա միջավայրը:

dpst8q5d

Ընկերությունում համոզված են, որ ջերմության ավելցուկը հնարավոր կլինի օգտագործել նաև բարեգործական նպատակներով` ջեռուցելով հարակից այլ շինությունները:

Աղբյուր` geekwire.com