Alibabа-ն գնահատվել է Amazon-ից և eBay-ից ավելի թանկ

5Ներդնողները գնահատել են Alibaba Group Holding-ը ավելի թանկ, քան համացանցային առևտրի մյուս հսկաներին՝ Amazon-ին և eBay-ին: Չինական ընկերության կապիտալը, որը Միացյալ Նահանգներում դիմել է բաժնետոմսերի հանրային վաճառքի, կազմել է ավելի քան $167մլրդ:

Amazon-ի և eBay-ի արժեքներըը բորսայում գնահատում են $149 и $64 մլրդ համապատասխանաբար: Այդպիսով Alibaba-ն կզբաղեցնի 3-րդ տեղը այն ընկերությունների շարքում, որոնց գործունեությունը կապված է համացանցի հետ՝ զբաղեցնելով իր տեղը Google-ից ($398 մլրդ) և Facebook-ից ($199 մլրդ) հետո:

Ինչպես հայտնի դարձավ առաջատար բիզնես լրատվամիջոցներին, Alibaba-ի մեկ բաժնետոմսի արժեքը առաջին տեղաբաշխման ընթացքում կկազմի $68: Առևտրի պաշտոնական մեկնարկը նշանակված է սեպտեմբերի 19-ին: Ներդրողներին կառաջարկվի գնել հսկա e-commerce-ի բաժնետոմսերի 13%-ը: Փորձագետները ենթադրում են, որ այս գործարքը կլինի 2014թ.-ի ամենամեծը, իսկ ընդհանուր գումարը կգերազանցի $24մլրդ.-ը: Ընկերության արժեքը կարող է հասնել $250 մլրդ-ի:

Alibaba ընկերությունը հիմնադրվել է 1999թ.` որպես համացանցային հարթակ չինական արտադրողների համար: Այժմ, սովորական ագրեգատորից բացի, այն իր մեջ ներառում է նաև սեփական վճարման համակարգ, ամպ ծառայություն և էկոհամակարգ արտադրողների համար: Alibaba-ի 49-ամյա հիմնադիր Ջեկ Ման (Jack Ma) Չինաստանի ամնենահարուստ մարդն է:

Աղբյուրը՝ lookatme.ru