Samsung-ի նոր խելացի ժամացույցը կունենա մատնահետքի սենսոր և NFC

402154Վերջերս Apple ընկերությունը ներկայացրեց իր Watch խելացի ժամացույցը և Apple Pay վճարային համակարգը, որն աշխատում է NFC անլար տեխնոլոգիայով: Եվ արդեն Samsung ընկերությունը հասցնում է պատասխան հարվածը. Business Korea կորեական պարբերականը գրում է, որ Samsung-ի նոր խելացի ժամացույցը կստանա մատնահետքի սենսոր և NFC մոդուլ: Այսպիսով, այդ մոդելով հնարավոր կլինի վճարումներ անել տարբեր ապրանքների և ծառայությունների դիմաց:

Samsung-ն այժմ բանակցություններ է վարում PayPal համակարգի հետ: Հաղորդվում է, որ ժամացույցով վճարում անելու հնարավորությունը թույլ է տալու գնել ապրանքները նույնիսկ մինչև խանութ ֆիզիկապես ներս մտնելը: Նախատեսվում է, որ ծառայությունը հասանելի կլինի 50 տարբեր երկրներում:

Հնարավոր է, որ նոր մոդելը թողարկվի հաջորդ Mobile World Congress ցուցահանդեսին, որը կկայանա 2015-ի փետրվարին:

Աղբյուրը` BusinessKorea.co.kr