Նոր MacBook Air-ը կլինի ավելի բարակ և չի ունենա հովացման համակարգ

MacBook Air ethernetԱմերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Apple ընկերությունը պատրաստվում է թողարկել 12 դյույմանոց MacBook Air նոութբուք, որը կներկայացվի երեք գույներով` մուգ մոխրագույն, արծաթագույն և ոսկեգույն: Հաղորդվում է, որ նորույթը կունենա ավելի բարակ USB Type C մուտք, որը վերջերս է ներկայացվել USB 3.0 Promoter Group ընկերության կողմից: Սա թույլ կտա տեղից էլ բարակ MacBook Air-ն ավելի բարակ դարձնել: Բացի այդ` նոութբուքը չի ունենա այլև հովացման համակարգ:

Նշենք, որ Intel Broadwell պրոցեսորները, որոնք կօգտագործվեն նոր MacBook Air-ում, աշխատում են առանց հովացման:

Հայտնի է նաև, որ նոր MacBook Air-ը կունենա էկրանի շատ բարակ շրջանակ, կթարմացվի ստեղնաշարի և բարձրախոսի դիզայնը: Նորույթի թողարկումը սպասվում է ոչ ավելի շուտ, քան հաջորդ տարվա ընթացքում:

Աղբյուրը` jackgmarch.com