iPhone 6 VS. Galaxy S5. ո՞ր սմարթֆոնն է ավելի ամուր (վիդեո)

iphone-6-and-6-plus-cameraSquareTrade ընկերությունը, որը զբաղվում է սպառողական էլեկտրոնիկայի երաշխիքային սպասարկման ժամկետի երկարացմամբ, անցկացրել է մի քանի թեստեր` պարզելու համար` արդյո՞ք վերջերս վաճառքում հայտնված iPhone 6-ն ու iPhone 6 Plus-ն ամուր են:

Պարզվել է, որ նոր մոդելներն ամրությամբ գերազանցում են ոչ միայն նախորդ տարի թողարկված iPhone 5s-ին, այլև Samsung-ի դրոշակակիր Galaxy S5 սմարթֆոնին:

iPhone-ի երկու նոր մոդելները 10 վայրկյան «դիմացել են» ջրի մեջ, չնայած Apple-ը ոչինչ չէր հայտարարել այդ մասին, ինչպես նաև շարունակել են աշխատել 1,2մ բարձրությունից ընկնելուց հետո: Նշենք, որ iPhone 6-ն ավելի ամուր է, քան iPhone 6 Plus-ը: Երկու մոդելների էկրաններն էլ պաշտպանված են իոնացված ապակով, որը, ինչպես պարզվեց, ամրությամբ չի զիջում Gorilla Glass-ին:

Աղբյուրը` Venture Beat