Facebook-ը կթողարկի անանուն շփվելու համար նախատեսված հավելված

պպպպFacebook-ի ծրագրավորողները պատրաստվում են ստեղծել հավելված, որը թույլ կտա օգտագործողներին անանուն նամակներ ուղարկել կամ ներկայանալ կեղծ անուններով:

Նախագիծը ղեկավարում է Facebook-ի մենեջեր Ջոշ Միլլերը: Նա աշխատում է սոցցանցում 2014-ի հունվարից, երբ Facebook-ը ձեռք բերեց Branch ստարտափը, որը նախատեսված է անանուն նամակներով շփվելու համար համար:

Նոր ծրագիրը կարող է թողարկվել առաջիկա շաբաթներին: Ֆորմատն ու անվանումը դեռևս հայտնի չեն: Սոցցանցում կարծում են, որ հավելվածի միջոցով մարդիկ կարող են քննարկել այն թեմաները, որոնք մեկնաբանելուց խուսափում են, երբ իրենց իսկական անուններով են:

Ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնի դարձավ, որ սոցցանցը պատրաստում է հավելված միկրոնամակներում նկարների և հղումների փոխանակման համար: Հավանական է, որ խոսքը գնում է միևնույն հավելվածի մասին: Հոկտեմբերի սկզբին Facebook-ի ներկայացուցիչները ներողություն խնդրեցին Facebook-ի իրական անունների պահպանման չոր քաղաքականության համար՝ կապված ԼԳԲՏ սկանդալի հետ: Սոցցանցը խոստացավ վերանայել իր կողմնորոշումն այս հարցի վերաբերյալ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Facebook-ը պատրաստում է հավելված՝ բժշկության և առողջ ապրելակերպի քննարկման համար:

Աղբյուրը՝ lookatme.ru