Super Mario Bros. 2-ում 26 տարի անց նոր հնարք են հայտնաբերել (վիդեո)

Super Mario Bros-ի սիրահարը 26 տարի առաջ դուրս եկած խաղի 2-րդ մասում գտել է մինչ այդ անհայտ հնարք:

Գաղտնիքը բացահայտվել է խաղի World 5-2 մասում. պարզվում է, եթե Մարիոյին ստիպենք թռչել մի կրիայի պատյանից մյուսի վրա, նրա կյանքերը կշատանան: Դա շարունակվում է այնքան ժամանակ, մինչև խաղացողը չդադարի թռչել: Այս հնարքը բացահայտել է Games Haya կեղծանունով ճապոնացի գեյմերը:

m

Super Mario Bros-ի շնորհանդեսը տեղի է ունեցել 1985թ.: Super Mario Bros. 2-ը դուրս է եկել 1988թ. Ճապոնիայում: Խաղի գլխավոր հերոսներն են Մարիոն և նրա եղբայր Լուիջին, ինչպես նաև Պիտչը տ Թոդը:

Աղբյուրը՝ lookatme.ru