Նոր հետաքրքիր ֆունկցիա` Facebook-ում (վիդեո)

safetyFacebook սոցցանցի նոր ֆունկցիան թույլ կտա տեղեկացնել , որ ձեր հետ ամեն ինչ լավ է տարերային աղետից հետո: Շատ հաճախ նման դեպքերում օգտագործողները փորձում են հենց սոցցանցի միջոցով տեղեկանալ իրենց ընկերների մասին։ Այժմ դա կարելի է անել Safety Check ֆունկցիայի միջոցով, որը հարցում է ուղարկում աղետի գոտում գտնվող օգտագործողին ՝ պարզելու՝ ամեն ինչ կարգին է, թե ոչ։

Ֆունկցիան թույլ է տալիս տեղադրել «Safe» կարգավիճակն ու արագ դիտել աղետի գոտում գտնվող ընկերների կարգավիճակները։ Safety Check-ն ավտոմատ կերպով միանում է այն օգտագործողների մոտ, ովքեր գտնվում են աղետի գոտում։ Facebook-ն այդ ժամանակ ուղարկում է օգտագործողին հետևյալ հարցը՝ «Ամեն ինչ լա՞վ է», որին կարելի է պատասխանել երկու տարբերակով՝ «Այո» կամ «Ես աղետի տարածքում չեմ»։ Դրանից հետո օգտագործողի կարգավիճակն ուղարկվում է նրա ընկերներին։

Իսկ եթե աղետի գոտում գտնվում եք ոչ թե Դուք, այլ Ձեր ընկներները, ապա կարող եք սոցցանցից ստանալ ծանուցումներ, որ Ձեր ընկերոջ հետ ամեն ինչ լավ է։

Աղբյուրը՝ http://newsroom.fb.com/