2015-ին կթողարկվեն HD-էկրաններով $100-անոց պլանշետներ

tablet1Համակարգչային տեխնիկա արտադրող ընկերություններն այժմ ակտիվորեն մշակում են պլանշետների նոր մոդելներ, որոնք նախատեսված են հիմնականում բիզնես դասի, ուսանողների և խաղերի սիրահարների համար։ Այս մասին հաղորդում է Digitimes-ը՝ հղում անելով թայվանական աղբյուրներին։ Նոր մոդելներները վաճառքում կհայտնվեն 2015-ին՝ նպատակ ունենալով բավարարել պլանշետների շուկայում մեծ պահանջարկը։

Նոր մոդելներն աստիճանաբար ավելի մատչելի կլինեն, սակայն տեխնիկական տվյալներով չեն զիջի այժմ թողարկվող սարքերին, դրանք համալրված կլինեն HD-էկրաններով և բավական արագ գրաֆիկայով։ Մոդելները նախատեսված են հիմնականում զարգացող երկրներում իրացվելու համար, և դրանց գինը չի գերազանցելու $100-ը։

Digitimes-ը գրում է նաև, որ Microsoft-ն ու իր գործընկերները հաջորդ տարվա ընթացքում ձգտելու են գրավել բիզնեսի համար լուծումներ առաջարկող պլանշետների շուկան։

Աղբյուրը՝ digitimes.com