Pronto արտաքին մարտկոց, որը լիցքավորվում է 5 րոպեում (վիդեո)

Kickstarter-ում հաճախ կարող ենք տեսնել ատաքին մարտկոցների և այլ շարժական էլեկտրոնիկայի հետաքրքիր կոնցեպտներ և նախատիպեր: Դրանցից շատերին հաջողվում է հավաքել անհրաժեշտ գումարը, և հեղինակները կարողանում են իրականացնել իրենց նախագծերը:
3

Pronto լիցքավորման սարքը վաղուց գերազանցել է նպատակային $50 000 գումարը: Ֆինանսավորման ավարտին դեռ 17 օր կա, սակայն արդեն շուրջ $260 000 է հավաքվել: Վերջին շաբաթվա ընթացքում օրը միջինում ավելանում էր $12 000, ուստի համարվում է, որ վերջնական գումարը կգերազանցի կես միլիոնը:

Pronto-ն թույլ է տալիս լիցքավորել ամեն տեսակի սարք՝ նույնիսկ քաղաքակրթությունից ամենահեռու տեղում:
2

Kickstarter-ի կողմից այդքան սիրված մարտկոցի առավելություններից է լիցքավորման արագությունը, որը հնարավոր է դառնում Power Practical-ի արտադրության Pronto PCB-ի շնորհիվ. օրինակ՝ iPhone 5-ն ամբողջությամբ լիցքավորելու համար սարքին անհրաժեշտ կլինի լիցքավորվել 5 րոպե:

Ի տարբերություն իր մրցակից սարքերի, ինչպես 25 վատանոց Pronto 5-ն, այնպես էլ 60 վատանոց Pronto 12-ը շատ արագ են լիցաքավորվում: 4,500 ԳՀց ծավալով Pronto 5-ն ունի 2.4A USB լար, իսկ 13 500 ԳՀց Pronto 12-ը՝ USB և 12V լար, որի շնորհիվ կարելի է մեքենայի սովորական ադապտերով լիցքավորել թվային տեսախցիկներ և նոթբուքներ:

Աղբյուրը՝ habrahabr.ru