Ափսե, որն օգնում է շատ չուտել (ֆոտո)

ete-plateՀոլանդացի դիզայներ Անետ Բրյուիլը (Annet Bruil) ստեղծել է ափսե, որն օգնում է չափից ավելի չուտել։ ETE plate ափսեի մակերևույթի վրա նշված են սեկտորներ, որոնք ցույց են տալիս՝ որտեղ պետք է լցնել տարբեր տեսակի ուտելիքները և ինչ չափով։ Օրինակ՝ նշված են բանջարեղենի, աղցանի, հատկեղենի, մսի կամ ձկան հատվածները։ Ափսեն ստեղծվել է Նիդերլանդների առողջապահության նախարարության օգնությամբ։

Բրյուիլի խոսքով՝ ափսեն օգնում է ճիշտ սնվել, ընդ որում՝ օգտագործողները կխնայեն ժամանակը և կարիք չեն ունենա հաշվելու կալորիաները։ Ափսեի վրա կա նաև հատված, որը պետք է միշտ դատարկ մնա․ այն նախատեսված է նրա համար, որպեսզի օգտագործողն ավելի հեշտ կարողանա տեղափոխել ուտելիքը։

Alle_maaltijd_300px

Maaltijden_Shuffle

Ավելի մանրամասն կարող եք կարդալ դիզայների պաշտոնական կայքում։