PhotoMath-ն անվճար բջջային հավելված է, որը նախատեսված է մաթեմատիկական հավասարումներ լուծելու համար։ Habrahabr-ը գրում է, որ հավելվածը շատ օգտակար կլինի դպրոցականների, ինչպես նաև նրանց ծնողների համար: Հավելվածը ստեղծել է բրիտանական Microblink ընկերությունը, որն ապագայում նախատեսում է ստեղծել նաև օնլայն բանկինգի համար նախատեսված հավելված:
Օգտագործողը պետք է միայն սմարթֆոնի տեսախցիկը պահի տեքստի վրա, և հավելվածը նախ կճանաչի թվերը, ապա կլուծի այս կամ այն հավասարումը` ցուցադրելով ճիշտ պատասխանը:
Ծրագիրը, բնականաբար, նախատեսված է դպրոցականներին օգնելու համար, և այն ցուցադրում է ոչ թե լուծումը, այլ միայն պատասխանը: Թե ինչպես է աշխատում PhotoMath-ը, դիտեք տեսանյութում:
Աղբյուրը` Habrahabr.ru