Ե՞րբ կսկսեն Samsung սմարթֆոնները ստանալ Android 5.0 Lollipop

Android-LSamsung-ը, ինչպես գիտենք, մնում է սմարթֆոններ արտադրող ամենամեծ ընկերությունն աշխարհում, հետևաբար վերջին` Android Lollipop ՕՀ թարմացմանը սպասողների մեծ մասը Samsung օգտատերերն են: Իհարկե, ընկերության արտադրած բոլոր սմարթֆոնները չեն ստանա ՕՀ վերջին տարբերակը։

SamMobile-ը տեղեկացնում է, որ Galaxy S5 սմարթֆոնն արդեն այս տարվա դեկտեմբերից կսկսի ստանալ Android L թարմացումները, և սա Samsung ընկերության համար բավական լավ արդյունք է:

samsung-flagmans-2014-750x424

Ընկերության հաջորդ դրոշակակիր սմարթֆոնը Galaxy Note 4-ն է, որի վաճառքը սկսվել է հոկտեմբերի 24-ին, սակայն որի գնորդը, վճարելով բավական բարձր գին, գնելուց ընդամենը մի շաբաթ անց կունենա արդեն իսկ հին ՕՀ: Դա հասկանում են նաև Samsung-ում և ընկերության Twitter-էջում տեղադրել են գրառում դրա մասին.

samsung-twitter

Ուստի տրամաբանական է կարծել, որ Galaxy S5-ը և Note 4-ը կսկսեն թարմացվել միաժամանակ:

Աղբյուրը՝ SamMobile.com