Oppo-ն ներկայացրել է աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը

oppo-r3-1-750x425N3 սմարթֆոնի շնորհանդեսից հետո ընկերությունը ներկայացրեց ևս մեկ սարք՝ Oppo R5-ը, որն, ինչպես նշում է ընկերությունը, աշխարհի ամենաբարակ սմարթֆոնն է:

Բջջայինի հաստությունը 4,85մմ է, իսկ քաշը՝ 155գր: Սմարթֆոնը պատրաստված է հատուկ ալյումինե խառնուրդից, որը թույլ է տալիս հասնել ռեկորդային բարակության: Oppo R5-ն ունի 5,2 դյույմանոց AMOLED էկրան՝ 1920×1080 լուծումներով: Գաջեթն աշխատում է Snapdragon 615 պրոցեսորով, Adreno 330 գրաֆիկայով և ունի 2 ԳԲ օպերատիվ հիշողություն:

oppo-r3-2-750x422Պրոցեսորի սառեցման համար օգտագործվում է հատուկ նյութ, որն ավելի ջերմամեկուսիչ է, քան այլ սմարթֆոններում օգտագործվող հովացուցիչները: Բջջայինի հիմնական տեսախցիկը 13 ՄՊ է, իսկ առջևինը՝ 5 ՄՊ, և ունի 83 աստիճան դիտանկյուն:

Նման բարակության հասնելու համար ընկերությունն ստիպված եղավ գնալ որոշակի զիջումների. նախ R5-ի մարտկոցն ունի 2000 մԱ/ժ տարողություն,  որը կարող է բավարար չլինել մեկ օրվա ծանրաբեռնվածության համար: Խնդրի որոշակի լուծման համար R5-ը, ինչպես և N3-ը, ունի արագ լիցքավորման համակարգ, որի շնորհիվ սմարթֆոնը 30 րոպեում կարող է լիցքավորվել 75%-ով:

oppo-r3-3-750x236Երկրորդ զիջումը, որին գնաց ընկերությունը սովորական 3,5մմ բարձրախոսից հրաժարվելն էր: R3-ով երաժշտություն լսելու համար կարող եք օգտագործել անլար ականջակալներ կամ միացնել հավաքածուի մեջ ներառված փոխարկիչը (ադապտեր), որին արդեն հնարավոր կլինի միացնել սովորական ականջակալներ:

Վաճառքի մեկնարկի մասին տվյալներ դեռևս չկան: Սարքը կարժենա $499:

Աղբյուրը՝ androidinsider.ru