Տվյալների բազայի արտահոսք ՀՀ-ում․ inchka.am կայքում գրանցված է 2 700 000 համարների բազա

1625589_378606228970919_2265267435095057430_nԳործարկվել է inchka.am կայքը, որտեղ գրանցված է ավելի քան 2 700 000 համարների բազա․ խոսքը Հայաստանի բջջային օպերատորների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Օրանժի և Բիլայնի բաժանորդների հեռախոսահամարների մասին է։ Կայքում կարելի է փնտրել ցանկացած հեռախոսահամար և ստանալ ինֆորմացիա համարի տիրոջ մասին։

Չեն ցուցադրվում միայն հեռախոսահամարի տիրոջ անձնագրի տվյալները։

Կայքում կա նաև ավտոմեքենաների պետհամարանիշների բազա, որտեղ ևս կարելի է համարներ որոնել և տեղեկություն ստանալ։

Թե արդյոք այսպիսի տեղեկություններ տրամադրելը չի հակասում օրենքներին, փորձեցինք պարզել հենց կայքի ադմինիստրացիայից, սակայն Հետադարձ կապ, Կայքի մասին և Օգտագործման համաձայնագիր բաժիններն այս պահին չեն աշխատում։

Capture inchka.am

Պարզեցինք կայքի դոմեյնի գրանցման տվյալները, որոնք հետևյալն են․

Gevorg Gevorgyan
str. Vardanyan bn/ 57
Abovyan, 1501
AM

[email protected]

37496884411

Փորձեցինք գտնել դոմեյնի տիրոջ հեռախոսահամարի մասին տեղեկություններ հենց inchka.am-ով, սակայն, ցավոք, կայքում նման տվյալ չգտնվեց։

inchka.am