Թոփ 10 երկրները, որ Facebook-ին հարցում են արել իրենց քաղաքացիների անձնական տվյալների մասին

Նոյեմբերի 4-ին Facebook-ը հրապարակել է 2014թ. առաջին կիսամյակի ընթացքում կառավարությունների կողմից հարցումների վերաբերյալ հաշվետվություն, որտեղ ներկայացված է, թե որ երկրներն են հարցում արել, և դրանց որ մասի դեպքում է տրամադրվել օգտագործողների անձնական տվյալները:

Հարցումների թվով առաջին 10 երկրներն են.

FB-1

Առաջին տեղում գտնվում է ԱՄՆ-ն, ով արել է այնքան հարցում, որքան մնացած թոփ 9 երկրները միասին: Ընդ որում ԱՄՆ հարցումներից պատասխան են ստացել 80.15%-ը, ի տարբերություն  թոփ 9 երկրների միջինում 45.39% ստացված պատասխանների:

Արդյունքում ստացվում է, որ ԱՄՆ-ն արել է նույնքան հարցում, որքան մնացած թոփ 9 երկրները, սակայն ստացել գրեթե 2 անգամ ավելի տեղեկատվություն Facebook-ի օգտատերերի անձնական տվյալների վերաբերյալ:

Հայաստանի հանրապետությունը կատարել է 4 հարցում, որոնցից պատասխան է ստացել միայն մեկը:

Աղբյուրը՝ Facebook-ի Կառավարությունների հարցումների վերաբերյալ հաշվետվություն