Nokia-ն ներկայացրել է N1 պլանշետը (նկարներ, տեսանյութ)

Չնայած Microsoft-ն իր վրա է ամբողջությամբ վերցրել Lumia սմարթֆոնների արտադրությունը, Nokia ընկերությունը շուկա է վերադառնում՝ թողարկելով Android Lollipop օպերացիոն համակարգով աշխատող պլանշետ:

nokia-n1-7-540x750nokia-n1-6-750x174nokia-n1-5-750x422nokia-n1-4-750x513nokia-n1-3-750x464

nokia-n1-1-750x320Պլանշետն առաջին հայացքից շատ նման է iPad Mini-ին․ այն ունի 7,9 դյույմանոց էկրան՝ 2048 х 1536 թույլատրությամբ։ Պլանշետի ետնային պանելին տեղադրված է 8 ՄՊ տեսախցիկ։ Սարքն ունի նաև USB C-Type մուտք, որին կարելի է ցանկացած կողմով միացնել USB-լարեր։

Պլանշետն աշխատում է Intel Atom Z3580 քառամիջուկ պրոցեսորով՝ 2,4 ԳՀց հաճախականությամբ, իսկ օպերատիվ հիշողությունը 2  ԳԲ է։ Ներքին հիշողությւոնը 32 ԳԲ է։ N1-ն աշխատում է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով։

TheVerge-ը գրում է, որ պլանշետի հավաքմամբ զբաղվում է Foxconn չինական գործարանը, որը հայտնի է Apple-ի արտադրանքների պատրաստմամբ։

Nokia N1-ը կվաճառվի 249 դոլարով, իսկ վաճառքի մեկնարկը նախատեսվում է 2015-ի փետրվարին։