Google-ն Ավստրալիայում կփորձարկի Wi-Fi տարածող փուչիկներ

4756478-3x2-940x627-web_1024Google-ն յժմ բանակցություններ է վարում ավստրալական Telstra հեռահաղորդակցության ընկերության հետ Wi-Fi տարածող փուչիկները փորձարկելու ուղղությամբ։

Project Loon նախագծի շրջանակներում Google-ը պատրաստվում է անլար կապ տարածող հատուկ փուչիկների միջոցով շրջակա տարածքն ապահովել ինտերնետով։ Նպատակը ինտերնետով հասցնելն է Երկիր մոլորակի այն հատվածներին, որոնք առայժմ զերծ են այդ հնարավորությունից։

Wi-Fi տարածող փուչիկների առավելությունն այն է, որ տվյալ տարածքում կարիք չի լինի հաղորդալարեր անցկացնել, ինչը բավական թանկ է։ Նույն ծրագիրը փորձում է իրականացնել Facebook սոցցանցը, սակայն անօդաչու ռոբոտների միջոցով։

Դեկտեմբերին Ավստրալիայում կտեղադրվեն արդեն 20 փուչիկներ։ Դրանց մեխանիզմը սնվում է արևային էներգիայով, որը թույլ կտա փուչիկներին օդում մնալ մոտ 100 օր։

Սակայն հարց է, թե Telstra օպերատորը կամ ապագայում այլ օպերատորներ որքան կգանձեն օգտագործողներից փուչիկների ինտերնետից օգտվելու համար և որքան հուսալի կլինի նման Wi-Fi կապը եղանակային վատ պայմանների դեպքում։