Game of Thrones խաղի առաջին պաշտոնական թրեյլերը

Telltale Games ընկերությունը պատրաստվում է թողարկել Game of Thrones հայտնի հեռուստասերիալի մոտիվներով խաղ, որի պաշտոնական թրեյլերը թողարկվել է օրերս: Խաղը պատրաստ կլինի արդեն այս դեկտեմբերին: Խաղի առաջին մասը կներառի ֆիլմի առաջին եթերաշրջանի 6 սերիաները և հասանելի կլինի PC, Mac, Xbox 360, Xbox One, PlayStation 3, PlayStation 4, և iOS օգտագործողներին:

Խաղացողները հնարավորություն կունենան ընտրել 5 դերերից մեկը: Նշենք, որ խաղի տեքստերով զբաղվելու է  Թայ Քորի Ֆրենկը, ով «Գահերի խաղ» դրամատիկ հեռուստասերիալի սցենարի հեղինակ Ջորջ Մարտինի անձնական օգնականն է:

Խաղի մասին շատ մանրամասներ հայտնի չեն, սակայն դրա թողարկմանը մնացել է շատ քիչ ժամանակ: