Nexus 6-ը չի կարողանում լուսանկարել մթության մեջ

Ցանկանո՞ւմ եք գնել Nexus 6: Հավանաբար, տեղյակ կլինեք, որ այն ունի բավական տպավորիչ լուսարձակում, որը շատ պետքական կլինի մթության մեջ լուսանկարելու համար, քանի որ նույնիսկ թույլ լուսավորության դեպքում ֆաբլետի արած լուսանկարում ոչինչ չի երևում:

Business Insider-ի լրագրողները համեմատել են Phone 6 Plus-ի, Nexus 6-ի և Galaxy Note 4-ի արած լուսանկարները: Նշենք, որ լավ լուսավորության դեպքում Nexus 6-ը բավական լավ է նկարում, սակայն մթության մեջ ստացվել է հետևյալ պատկերը.

camerashootoutsamples.png-750x219

Պարզ է, որ լուսարձակումը ստեղծված է հենց նման լուսավորության համար, սակայն շատ օգտագործողներ չեն միացնում այն` ավելի բնական նկար ստանալու համար: Իսկ Nexus 6-ի դեպքում լուսարձակումից հրաժարվելը հնարավոր չի լինի: