Կանադացիներն ստեղծել են գեյմերներից արյուն վերցնող կոնտրոլեր (տեսանյութ)

488d7a889b2adaeedf4debb4c1a2ec99_largeԿանադայում ստեղծել են կոնտրոլերներ, որոնք արյուն են վերցնում գեյմերներից: Գործընթացը սկսվում է այն ժամանակ, երբ նրանք սկսում են վիրավորվել խաղում: Blood Sport կոչվող սարքն այժմ միջոցներ է հավաքում Kickstarter համաֆինանսավորման հարթակում: Համակարգը բաղկացած է կոնտրոլերից և դոնորական արյուն վերցնող սարքից:

Blood Sport-ի նպատակն է բարեգործական նպատակներով դոնորական արյուն հավաքել մեծ միջոցառումների, օրինակ` ցանցային խաղերի մրցույթների ժամանակ:

e5b006d5f832ae5db83c2fc2bdb5a78d_large

Սարքն աշխատում է հետևյալ կերպ. երբ խաղացողի հերոսը վիրավորվում է, կոնտրոլերների մեծ մասը դրան արձագանքում են վիբրացիայով: Իսկ Blood Sport-ի դեպքում վիբրացիայի փոխարեն սկսվում է արյունը վերցնելու գործընթացը:

Ներկա պահին Kickstarter-ում կանգնեցվել է դրամահավաքը, սակայն կանադական ընկերությանն առայժմ հայտնի չեն պատճառները: