Չինաստանում գործող Baidu ամենամեծ որոնողական համակարգը ներկայացրել է Dubike հեծանիվ, որն ունի էներգիայի գեներացման համակարգ և ֆիտնես-թրեքերի ֆունկցիաներ: Սարքն ունի GPS, անվտանգության լապտերներ, սրտի աշխատանքին հետևող սենսորներ և այլն:
Dubike-ը սինքրոնացվում է սմարթֆոնի հետ Bluetooth-ով և փոխանցում է հավաքված տվյալները: Իսկ համապատասխան բջջային հավելվածը թույլ է տալիս ավելի հարմար երթուղի ընտրել, դիտել գտնվելու վայրը քարտեզի վրա և օգտվել մարզումների ծրագրերից:
Dubike-ն ունի կինետիկ էներգիան էլեկտրականի փոխակերպող գեներատոր. սա նշանակում է, որ հեծանիվը կարող է լիցքավորել սմարթֆոն կամ որևէ այլ սարք:
Թե որքան է արժենալու այս հեծանիվը, առայժմ տեղեկություններ չկան: Սակայն Baidu-ն ծրագրում է սկսել խելացի հեծանվի վաճառքը մինչև այս տարեվերջ:
Աղբյուրը` Engadget