Mozilla-ն ցուցադրել է Firefox-ի նոր որոնողական ինտերֆեյսը

Mozilla ընկերությունը, որը վերջերս համագործակցության հնգամյա պայմանագիր է կնքել Yahoo-ի հետ, ներկայացրել է իր նոր որոնողական ինտերֆեյսը, որը կօգտագործվի Firefox դիտարկչում: Առաջին հերթին փոքր-ինչ կփոխվի որոնողական տողի դիզայնը, իսկ առաջարկվող տարբերակների ցանկը կլինի ավելի երկար:

DEMO-one-off-search

Հաջորդ փոփոխությունն այն է, որ որոնման հարցումը մուտքագրելուց հետո օգտագործողը կկարողանա ընտրել, թե որ կայքում կատարվի որոնումը` Wikipedia, Bing, Twitter, DuckDuckGo, Google, eBay, Amazon և այլն: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հնարավոր կլինի փոխել որոնողական համակարգը:

Թե երբ նոր ինտերֆեյսը կհայտնվի դիտարկչում, առայժմ հայտնի չէ: Նշենք, որ Yahoo-ի հետ համագործակցությունը ենթադրում է, որ Firefox-ի լռակյաց որոնողական համակարգը կդառնա Yahoo-ն, սակայն Ռուսաստանի օգտագործողների համար լռայկյաց կլինի Яндекс-ն, իսկ Չինաստանում` Baidu-ն:

Աղբյուրը` Mozilla