iPhone-ի հավելվածները թանկացել են մոտ երկու անգամ

l_12659Apple-ի արտադրանքի թանկացումը Ռուսաստանում ազդել է նաև iOS-հավելվածների գների վրա: App Store-ում դրանց գինը զգալիորեն բարձրացել է. այն հավելվածները, որոնք ԱՄՆ-ում արժեն 0,99 դոլար, Ռուսաստանի օգտագործողները կարող են գնել 62 ռուբլով:

Բարձրացել է նաև հավելվածների ներսում գործող գնումների գինը. եթե դրանց նվազագույն գինը նախկինում 66 ռուբլի էր, ապա այժմ 124 է: Նշենք, սակայն, որ iTunes-ում վաճառվող երգերի ու ֆիլմերի գինն առայժմ չի փոխվել:

Ինչ վերաբերում է Android-հավելվածներին, Google Play հավելվածների խանութում գների փոփոխություն չի նկատվել: