BlackBerry-ն ու Boeing-ը կթողարկեն ինքնաոչնչացող սմարթֆոն

412326BlackBerry ընկերության ղեկավար Ջոն Չենը (John Chen) նախորդ եռամսյակին նվիրված կոնֆերանսում պատմել է, որ BlackBerry-ն Boeing ընկերության հետ համատեղ աշխատում է նոր բջջային հեռախոսի ստեղծման վրա։ Նոր սմարթֆոնը կաշխատի Android օպերացիոն համակարգով և կկոչվի Boeing Black։ Սարքը նախատեսված է պետական, կառավարական և այդ ոլորտի ծառայությունների աշխատակիցների համար։ Տվյալների անվտանգությունն այս մոդելում կլինի շատ բարձր մակարդակի վրա, մասնավորապես, հեռախոսում կունենա հեռախոսազրույցների կոդավորման ֆունկցիա։

Բացի այդ՝ Boeing Black-ը կստանա ևս մեկ հետաքրքիր ֆունկցիա․ այն կինքնաոչնչացվի այն դեպքում, երբ գողացվի կամ կորչի։ Առայժմ հայտնի չէ, թե ինքնաոչնչացումը կոնկրետ ինչպես կկատարվի և հեռախոսն ինչքան վտանգավոր կլինի այն մարդու համար, ում ձեռքում սարքը կհայտնվի։

Չենի խոսքով՝ Boeing Black-ը կաշխատի երկու SIM-քարտով։

Աղբյուրը՝ Reuters