Nanoplug՝ լսողական անտեսանելի սարք (տեսանյութ)

412327Indiegogo համաֆինանսավորման հարթակում այժմ միջոցներ են հավաքվում շատ փոքր լսողական սարքի՝ Nanoplug-ի համար։ Թեև արշավի ավարտին մնացել է դեռ 17 օր, արդեն հավաքվել է արտադրությունը սկսելու համար անհրաժեշտ գումարը։

Nanoplug-ի առանձնահատկությունը չափսն է։ Սարքը բաղկացած է միկրոբաղադրիչներից ու մարտկոցից, որի լիցքը բավարարում է մեկ շաբաթ։ Փոքր չափսի պատճառով սարքը չի երևում, բացի այդ՝ Nanoplug-ը կարելի է կարգավորել ըստ շրջապատի աղմուկի մակարդակի։

Nanoplug-ի հետ միասին կվաճառվի հատուկ փայտիկ-պինցետ, որի օգնությամբ սարքը հնարավոր կլինի հանել ականջից։ Նշենք, որ Nanoplug-ի վաճառքը կմեկնարկի 2015-ի մարտին՝ $250 դոլար գնով։