iPhone-ները հնարավոր կլինի փոխանակել Xiaomi սմարթֆոններով

10917080_827426350626293_175082721705166720_nXiaomi չինական ընկերության ղեկավարներից մեկը հայտարարել է, որ նախապատրաստվում է ծրագիր, որի շրջանակներում հնարավոր կլինի Apple iPhone սմարթֆոնները փոխանակել Xiaomi-ի նորագույն սմարթֆոնների հետ։

Ընդ որում՝ iPhone 5s սմարթֆոնը կփոխանակվի վերջերս ներկայացված Xiaomi Mi Note սմարթֆոնի հետ, իսկ Apple iPhone 6 կամ iPhone 6 Plus սմարթֆոնների դիմաց կարելի է ստանալ Xiaomi Mi Note Pro ֆաբլետը։

Ծրագրի պաշտոնական պայմանները չեն հրապարակվում, բայց մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ այն սկզբնական փուլում հասանելի կլինի միայն Չինաստանում։ Ըստ նախնական տվյալների՝ փոխանակվող iPhone-ի ֆիզիկական վիճակը նշանակություն չի ունենա։

Աղբյուրը՝ GSM Arena