Անվճար Microsoft Office` Android-պլանշետների համար

android_tablet_1Դեռևս 2014-ի նոյեմբերին Microsoft-ը թողարկեց իր գրասենյակային ծրագրերի փաթեթի ցուցադրական տարբերակը, որը նախատեսված էր Android օպերացիոն համակարգով աշխատող պլանեշտների համար։ Այժմ թեստավորումն ավարտված է, և ընկերությունը տեղադրել է Microsoft Office-ը Google Play հավելվածների խանութում։ Փաթեթը կարելի է բեռնել անվճար, նշենք, որ ծրագրերը համատեղելի են 7-10 դյույմանոց էկրան ունեցող պլանշետների հետ։

Android-ի համար նախատեսված Office-ը գրեթե չի տարբերվում նախորդ տարի թողարկված iPad-ի տարբերակից։ Փաթեթում ներառված Word, Excel և PowerPoint ծրագրերը թույլ են տալիս անվճար դիտել, խմբագրել ու տպել փաստաթղթերը։ Իհարկե, ծրագրի ամբողջական տարբերակից, ինչպես նաև 10.1 դյույմից ավել անկյունագծով սարքերից օգտվելու համար անհրաժեշտ կլինի բաժանորդագրվել Office 365 ծառայությանը։

Փաթեթը տեղադրելու համար պահանջվում է օգտագործել Android 4.4 և բարձր տարբերակի ՕՀ։

Աղբյուրը՝ TechCrunch