iWork փաթեթն արդեն հասանելի է Windows-ի ու Android-ի համար

9298-834-Screen-Shot-2014-05-20-at-33212-PM-liWork—ը Apple ընկերության կողմից ստեղծված ծրագրերի հավաքածու է, որի մեջ են մտնում տեքստերի հետ աշխատելու ծրագիրը, աղյուսակների խմբագրիչը, պրեզենտացիաների ստեղծման ծրագիրը։ Apple ընկերությունը ներկայացրել է iWork հավաքածուի բետա-տարբերակը՝ Windows և Android համակարգերի համար։

Նախկինում iWork-ից օգտվելու համար անհրաժեշտ էր Apple սարքից (macbook, iphone կամ ipad) գրանցել կամ ակտիվացնել iCloud հաշիվը։ Այժմ արդեն ձեր Apple ID-ն կարող եք գրանցել կամ ակտիվացնել Windows, Android կամ Linux համակարգից, որից հետո օգտատիրոջը կտրամադրվի 1 ԳԲ ամպային տարածք և Pages, Numbers, Keynote ծրագրերին հասանելիություն։ iCloud-ի այլ ծառայությունները (էլ․ փոստի, կոնտակտների, օրացույցի և այլն համաժամանակեցում) iWork-ի այս տարբերակում հասանելի չեն լինի։ Ծառայությունը կարելի է օգտագործել, Windows կամ Android համակարգից մտնելով beta.icloud.com կայք։

Աղբյուրը՝ appleinsider