Նյու Յորքի ոստիկանությունն օգտագործել է սելֆին հանցագործին որոնելու համար

KNmIZ792MOWVsMSja7oeOA-articleՍելդեն քաղաքի ոստիկանությունը (Նյու Յորքի նահանգ) հայտարարել է մի կնոջ փնտրտուք, որը չի վճարել Walgreens խանութի ավտոմատ սարքում լուսանկարվելու համար։ Այս մասին գրում է The New York Post-ը։

Ոստիկանությունը հանցագործին գտնելու համար օգտագործել է նրա սելֆին։ Խանութում բազմաթիվ սելֆիներ անելուց հետո կինը հեռացել է առանց վճարելու, սակայն վերջին լուսանկարը մնացել է ավտոմատի էկրանին, որն էլ օգտագործել է ոստիկանությունը՝ խոստանալով 5000 դոլար վճարել կնոջը գտնողին։

Աղբյուրը՝ The New York Post