ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում արդեն վաճառքում են HTC One նորագույն սմարթֆոնները` լավագույն գներով

Շարունակելով հայաստանյան շուկայում առաջարկել հեռահաղորդակցության ոլորտի նորագույն լուծումները լավագույն գներով` ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է ներկայացնել է HTC ընկերության գերժամանակակից` One շարքի սմարթֆոնները` HTC One X, HTC One S և HTC One V: Իրենց անկրկնելի հնարավորություններով այս մոդելները պարտական են վերջին` Android 4.0 օպերացիոն համակարգին, HTC Sense 4-ին և մի շարք այլ տեխնոլոգիական նորարարությունների: Ահա HTC One շարքի սմարթֆոնների առավելություններից են ինտերնետից օգտվելու կայծակնային արագությունը, սահուն գրաֆիկան, գերհստակ ու պայծառ պատկերները և տեսագրման ընթացքում լուսանկարելու հնարավորությունը, և այլն:

Ի դեպ, HTC One X մոդելի մոխրագույն տարբերակը հասանելի է բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում:

Բացի HTC One շարքից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում այսուհետ կարելի է ձեռք բերել նաև HTC Sensation XL Light, HTC Sensation XE Light և HTC Explorer մոդելները:

Սմարթֆոնների գներ

Սմարթֆոն

Գին

(դրամ)

HTC One X

349 000

HTC One S

295 000

HTC One V

169 000

HTC Sensation XL Light

285 000

HTC Sensation XE Light

270 000

HTC Explorer

120 000

Ձեռք բերելով այս սմարթֆոնները` կարելի է մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ բոնուս` գնի 50%-ի չափով: Ինչպես միշտ հեռախոսները վաճառվում են նաև ապառիկ:

Ավելին, գնելով այս սմարթֆոնները մինչև հունիսի 10-ը` կարելի է մասնակցել խաղարկության և շահել արժեքավոր նվերներ, այդ թվում`

Իսկ ամենահաջողակին սպասում է գլխավոր մրցանակը` ճամփորդություն երկու հոգու համար դեպի 2012 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հաղթող երկիրը: