2016թ Հայաստանի ՏՏ ոլորտի հետաքրքիրն ու կարևորը (մաս 1)

businessman drawing business concept in night office

Անցնող տարին Հայաստանի ՏՏ ոլորտի համար բավականին հագեցած էր և իրադարձություններով լի: Տարվա ընթացքում շրջանառությունը կազմել է ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլար, ընկերությունների քանակը հասել է շուրջ 540, ոլորտում ներգրավված է 16.000 մասնագետ, իսկ ՀՆԱ-ի վրա ՏՏ ազդեցությունը մոտ 6% է կազմել: itTrend-ը ներկայացնում է Հայաստանի ՏՏ ոլորտի հետաքրքիրն ու կարևորը՝ տարեսկզբից մինչև տարեվերջ:

 

Նյութի երկրորդ մասը կարդացեք այստեղ։

  • Հայաստանը միացավ Startup Europe Week 2016-ին

startup-europe-week-2016

Հայաստանը միացավ Startup Europe Week 2016 նախաձեռնությանը, որը տեղի է ունենում փետրվարի 1-5-ը ավելի քան 340 եվրոպական քաղաքներում: Փետրվարի 5-ին Թումոյում անցկացվեց Startup Europe Week 2016 Yerevan միջոցառումը, որն առաջին անգամ էր անցկացվում Երևանում:

Սա ՏՏ ոլորտի ձեռներեց­ների և սկսնակ գործարարների համար բավական արդյունավետ և լայնածավալ նախա­ձեռնություն էր՝ որը կազմակերպվել էր ՁԻՀ-ի և IBM Նորարար լուծումների կենտրոնի կողմից: Այն համախմբեց ՏՏ ոլորտի ներկայա­ցուցիչներին, որն էլ իր հերթին նպաստում և աջակցում է Հայաստանում ձևավորվող սթարթափ միջավայրի զարգացմանը:

  • Կայացավ DigiCode պատանեկան ծրագրավորման մրցույթը

dsc_0478

Հայաստանում արդեն երկրորդ անգամ տեղի ունեցավ DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը: Այս տարի մրցույթի առաջադրանքներն ավելի բարդ էին, եզրափակչում մրցեցին 40 մասնակից ՀՀ տարբեր մարզերից: DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի հաղթողները ստացան տարբեր մրցանակներ. մասնավորապես՝ դրամական պարգևներ, դասընթացի մասնակցության և ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն, ինովացիոն ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ և այլն:

 

  • Մեկնարկեց Կոլբա լաբի «Նորարար առաջընթաց» ծրագիրը

inno4devՓերտրվարի սկզբին մեկնարկեց Կոլբա Լաբի «Նորարար առաջընթաց» ծրագիրը, որը կոչված է նորարական լուժումներ կիրառելով խրախուսել քաղաքացիների ու հանրային հատվածի երկխոսությունը՝ առավել արդյունավետ կառավարման համար: Ծրագրի շրջաակում մայիսի 31-ին մեկնարկեց առողջապահության ոլորտում նորարար գաղափարների մրցույթ: Նաև, նոյեմբերին  Բաց տվյալների հաքաթոնը կազմակերպվեց, որի արդյունքում մշակվեցին նորարական լուծումներ պետական սեկտորի տրամադրած բաց տվյալները վիզուալիզացնելու և ավելի մատչելի դարձնելու համար:

  • Թումո կենտրոնը ճանաչվեց աշխարհի լավագույն ինովացիոն դպրոց

%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4%d5%b8Ֆրանսիական We Demain ամսագրի կողմից հրապարակած աշխարհի 10 լավագույն ինովացիոն դպրոցների վարկանիշաին աղյուսակում Թումոն գրավեց առաջին տեղը:

Կենտրոնը գերազանցեց ցուցակում ներառված այնպիսի դպրոցների, ինչպիսիք են Սիլիկոնյան հովտի AltSchool-ը, Տոկիոյի Fuji Kindergarten-ը, նույնիսկ Steve Jobs School-ը:

Կրեատիվ տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնը Երևանում բացվել է 2011թ.-ի օգոստոսի 14-ին: Այն կոչված է անվճար ՏՏ կրթությամբ ապահովել 12-18 տարեկան երիտասարդներին: Կենտրոնի մասնաճյուղերը գործում են Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում:

  • Shadowmatic-ը դարձավ IMGA մրցանակաբաշխության երկու անվանակարգի հաղթող

imagesԱյս տարի մարտին, Հայկական Triada Studio-ի Shadowmatic խաղը International Mobile Gaming Awards (IMGA) միջազգային մրցանակաբաշխությանը ճանաչվեց հաղթող 2 անվանակարգերում՝ «Լավագույն տեխնիկական նվաճում» և «Հանդիսատեսի համակրանք»: Նախորդ տարի հունիսին Shadowmatic-ը արժանացավ Apple Design Award (ADA) մրցանակի, իսկ մայիսին կայացած DevGAMM 2015 Awards մրցանակաբաշխությանը հաղթող ճանաչվեց երկու անվանակարգում՝ Գերազանցություն տեսողական արվեստում (Excellence in Visual Art) և Լրատվամիջոցների ընտրություն (Media Choice Award): Խաղի ստեղծման պատմության մասին ittrend.am-ի հարցազրույցը Triada Studio ընկերության տնօրեն Արա Աղամյանի հետ կարդացեք այստեղ։

  • Պաշտոնապես գործարկվեց «.հայ» դոմենային գոտին

12509413_529882360511819_3354074448074757925_n-1-677x316_cՄարտի սկզբին կայացավ «.հայ» դոմենային գոտու շնորհանդեսը: Հայատառ համացանցային դոմենային գոտին տարածաշրջանում առաջիններից է՝ ստեղծվող կիրիլիկ դոմենային գոտիների հետ համընթաց: Գործարկմանը մասնակցել են պետական, հասարակական, մասնավոր ընկերություններ, ՀՀ գիտությունների ակադեմիայի կառույցներ։ «.հայ» դոմենի գործարկման գործընթացը սկսվել է 2012-ից: Աշխարհում ազգային լեզուներով դոմենները սկսել են գործածվել 2008 թվականից:

  • Մեկնարկեց նոր աքսելերացիոն ծրագիր` Սիլիկոնյան հովտում ներկայանալու հնարավորությամբ

12814220_1067084963312128_407553812576880258_n-e1457621020765Մարտի 10-ի կազմակերպվեց Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագիր՝ Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի շրջանակում: 

Աքսելերացիոն ծրագրին մասնակցեցին 35 սկսնակ ընկերություն: Այն ներառում էր սեմինարներ, մենթորություն, ինչպես նաև Հայաստանում ու ԱՄՆ-ում գործարար կապեր հաստատելու հնարավորություն: Հայաստանյան փուլն ավարտվեց մայիսի 14-ին, որից հետո կայացավ Դեմո օր, որի ընթացքում հայաստանյան փուլն անցած ընկերություններից ընտրվեցին 5-ը, որոնք էլ հնարավորություն  ստացան մասնակցել հունիսին Սիլիկոնյան հովտում կայացած Հայաստանի ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին նվիրված համաժողովին՝ հնարավոր ներդրողների, գործընկերների, հաճախորդների և աքսելերատորների հետ կապեր հաստատելու նպատակով: Նաև ստեղծվեց CEED-ի համաշխարհային ցանցի անդամ հանդիսացող գործարարների և ներդրողների հետ համագործակցելու հնարավորություն:

  • PicsArt-ը 20 մլն դոլար ստացավ՝ Ասիայում ընդլայնվելու համար

images-1Այս տարին նույնպես նախորդի նման հաջող էր PicsArt-ի համար: Ընկերությունը DCM Ventures և Siguler Guff & Company ներդրողներից 20 մլն դոլարի ֆինանսավորում ստացավ՝ Չինաստանում և Ճապոնիայում ընդլայնվելու նպատակով: Նախորդ տարի PicsArt-ը Forbes ամսագրի կողմից ճանաչվել է 2015-ի լավագույն ստարտափներից մեկը` տասնյակում զբաղեցնելով 5-րդ տեղը ու գնահատվելով 250 միլիոն դոլար:  2015-ի հունիսին ֆոտոխմբագրող հավելվածը 15 մլն դոլարի ներդրում ստացավ Insight Venture Partners-ի կողմից, փետրվարին հավելվածում $10 մլն դոլարի չափով ներդրում կատարեց Sequoia Capital վենչուրային հիմնադրամը։ ittrend.am-ի հարցազրույցը ընկերության գործառնությունների գծով տնօրեն Արտավազդ Մեհրաբյանի հետ կարդացեք այստեղ:

  • National Robotics Challenge. «Այբ» դպրոցի ռոբոտիկայի թիմը հաղթանակներով վերադարձավ

z9h_-ak2wgu

«Այբ» դպրոցի ռոբոտիկայի խմբակը ապրիլի 7-ից 9-ը ԱՄՆ-ի Մարիոն քաղաքում անցկացված հեղինակավոր միջազգային «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (National Robotics Challenge) մրցույթից տուն է վերադառնում արծաթե մեդալով և «Honda Innovation Award» հեղինակավոր մրցանակով: «Այբ» դպրոցի սաները հերթական անգամ պատվով ներկայացրին Հայաստանը միջազգային կրթական ասպարեզում:

 

 

  • ԱՐՄԱԿԱԴ-ը ստացավ 50 հազար դոլարի ֆինանսավորում

armacad_banner1ԱՐՄԱԿԱԴ-ը  HIVE հիմնադրամի կողմից ստացավ 50 հազար դոլարի չափով ֆինանսավորում: Ապրիլի 1-10-ը ԱՄՆ-ում (Լոս Անջելեսում և Սիլիկոնյան հովտում) անցկացվեց HyeTech հայ ձեռներեցների միության կազմակերպած դասընթաց-շրջայցը, որին մասնակցին հայկական 10 ստարտափ:

HIVE հիմնադրամը հայկական 10 ստարտափներից ԱՐՄԱԿԱԴ-ին տրամադրել 50 հազար դոլարի չափով ֆինանսավորումը` ցանցի զարգմացման և առաջխաղացման նպատակով: Ցանցը գործում է արդեն 9 տարի:

  • Հայաստանում առաջին անգամ անցկացվեց NASA Space Apps Challenge

%d5%b6%d5%a1%d5%bd%d5%a1Ապրիլի 22-ից 24-ը ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիան (NASA) արդեն հինգերորդ անգամ անցկացրեց իր միջազգային Տիեզերական հավելվածների մրցույթը (NASA Space Apps Challenge 2016), որին այս տարի 1-ին անագմ մասնակցեց Հայաստանը:

Ամբողջ աշխարհից մասնակցող թիմերը մշակում և տեղական ու միջազգային ժյուրիի գնահատմանն են ներկայացնում իրենց նորարարական լուծումներն ու առաջարկները: 1-ին տեղում MARS LIVE նախագիծը զբաղեցրեց: Թիմն իր գաղափարն իրականացրել էր «Ճանապարհորդություն դեպի Մարս» թեմայի շրջանակներում: MARS LIVE-ը ներկայացրց մոբայլ հավելված, որը թույլ է տալիս սիմուլացիա անել մարդկանց կոլոնիան Մարսի վրա:  Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի կազմակերպիչը X-Tech Creative Studios ընկերությունն էր:

  • Առաջին անգամ անցկացվեց Armenia BigData մրցույթ-հեքեթոնը

dsc_8986-300x199Մայիսի 13-ից 14-ը Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ տվյալների կառավարման գիտության Armenia BigData մրցույթ-հեքեթոնը: Հաղթող ճանաչվեց PicsArt ընկերության թիմը, որն արդյունավետ լուծում առաջարկեց հեռահաղորդակցության ընկերությունների կողմից օպտիմալ տարիֆային առաջարկների վերաբերյալ: 2-րդ տեղը զբաղեցրեց Դիլիջանի ուսումնահետազոտական թիմը՝ մոբայլ հավելվածի միջոցով լուծում առաջարկելով Երևան քաղաքում կայանատեղի գտնելու խնդրին: 3-րդ տեղում՝ ԹՈՒՄՈ-ի թիմը, ովքեր հեռախոսային զանգերի վերաբերյալ տվյալների հիման վրա առաջադրեցին միտումներ միգրացիոն հոսքերի ուղղությունների վերաբերյալ:

  • Գործարկվեց հայկական ստարտափների քարտեզ

1-2

Սթարթափ Արմենիա կազմակերպությունը մայիսին գործարկեց հայկական ստարտափների քարտեզ, որտեղ ներկայացված են նաև ստարտափներին աջակցող ընկերությունները, ՏՏ-լրատվականները, այդ թվում` itTrend.am-ը:

Նախատեսվում է, որ հետագայում քարտեզում ավելացվելու են նաև տվյալ ընկերություններում առկա թափուր աշխատատեղերը:  Startup Nations-ին անդամակցող Սթարթափ Արմենիայի հիմնադրի Հայկ Ասրիյանց հետ itTrend.am-ի հարցազրույցը կարդացեք այստեղ:

  • 100 ինժեներական լաբորատորիաներ անվանվեցին  «Արմաթ»

ab4df791-b559-48b0-a7af-1b336c2ed9ccՀունիսի 1-ից ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ ստեղծված և առաջիկայում ստեղծվող բոլոր այս ինժեներական լաբորատորիաները ստացան «Արմաթ» անվանումը: «Արմաթ» անվանումը բաղկացած է «ար» հնդեվրոպական լեզվաընտանիքի հնագույն արմատից և մաթեմատիկայի «մաթ» մասնիկից ու խորհրդանշում է ՏՏ ոլորտում հայկական մտքի ու մաթեմատիկական-անալիտիկ մտածողության կարևորությունը: Հայաստանում և Արցախում գործող ռոբոտաշինության խմբակների և ինժեներական խմբակ-լաբորատորիաների թիվն արդեն 100-ից անցել է, որտեղ սովորում են 2օօօ-ից ավելի դպրոցականներ:

  • Բացվեց սթարթափներին աջակցող EPIC կենտրոնը

epicՀունիսի 3-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) բացվեց Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (Entrepreneurship and Product Innovation Center): Այն տեղակայված է ՀԱՀ-ի 4-րդ և 5-րդ հարկերում: Այն ունի աշխատելու համար նախատեսված հարմարավետ տարածքներ, մի շարք նորարարական սարքավորումներ, 3D տպիչներ և այլն: EPIC-ն աջակցում է ոչ միայն ՀԱՀ ուսանողներին, այլ բոլոր ցանկացողներին, ովքեր նորարար գաղափարներ ունեն, ինչպես նաև ինկուբատորի դեր կկատարի մի շարք խոստումնալից ստարտափերի համար: Այն այս տարի արդեն գործարկել է աքսելերացիոն ծրագիրը:

  • Վաճառքի հանվեց ArmPhone հայկական առաջին սմարթֆոնը

armphone-1000_d_850Հունիսի 6-ին տեղի ունեցավ Technology & Science Dynamics (TSD) ընկերության արտադրած ArmPhone սմարթֆոնների միանգամից հինգ մոդելների շնորհանդեսը: Սմարթֆոններից մեկը ներկայացված է միանգամից հինգ տարբեր գույներով: ArmPhone-երն աշխատում են Android ՕՀ-ով և համալրված են SONY ընկերության տեսախցիկներով: Դեկտեմբերի 15 էլ ընկերությունը վաճառքի հանեց առաջին հայկական խելացի ժամացույցը՝ TSD Flex Smart Watch-ը:

  • ԴիջիԹեք բիզնես ֆորում

12509_am_7Հունիսի 17-ին Երևանում Երևանում մեկնարկեց «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Այս տարի ֆորումի շրջանակում քննարկվեցին Մաքուր տեխնոլոգիաների (Քլինթեք) տարածաշրջանային հարթակ ստեղծելու մանրամասները: B2B (Business to business) ձևաչափի այս ֆորումը կարևոր հարթակ է տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումների ներկայացման, նոր գործարար և ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, համագործակցության խթանման և փորձի փոխանակման համար: Այս տարի այն անցկացվեց 9-րդ տարին անընդմեջ, այս տարի մասնակցեց 70 ընկերություն:

  • BarCampEVN 2016 (չ)կոնֆերանս

4adf1792-93a1-4280-a669-4d4470bd4950Հունիսի 18-ից 19-ը Երևանում կայացավ ՏՏ ոլորտում սիրված, ավելի քան 2000 մեդիա և ՏՏ ոլորտի մասնագետների մի հարկի տակ միավորող, երիտասարդական (չ)կոնֆերանս «Բարքեմփ Երևան 2016»-ը: 2016-ին այն անցկացվեց 8-րդ տարին անընդմեջ: Սա ևս մեկ հնարավորություն էր նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու, ելույթներ ունենալու, սեփական փորձով կիսվելու: Այս տարի այն առանձնացավ սկանդալային ելույթներով: Ինչպես նաև, (Չ)կոնֆերանսին այս տարի ելույթներով հանդես եկան 4 միջազգային հյուրեր՝ Yandex Taxi նախագծի մարքետինգի տնօրեն՝ Դանիլ Շուլեյկոն, SMM մասնագետ՝ Անդրեյ Ֆռոլչենկովը, Jumpstart մեդիա ընկերության գործադիր տնօրեն՝ Էրիկ Բարեթը, Ինտերնետի և մարդու իրավունքների կենտրոնի գործադիր տնօրեն՝ Իոհաննա Բրոնովսկին:

  • Հայտնի դարձան IBM ISTC startup challenge-ի հաղթողները

cover_istc15Հունիսի 25-ին կայացավ IBM ISTC startup challenge-ի DemoDay-ը, որի ընթացքում մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցները ժյուրիին ներկայացրին իրենց մշակած պրոդուկտները: IBM ISTC Startup Challenge-ին մասնակցելու համար դիմել էին ավելի քան 40 թիմեր, որոնցից մրցութային փուլին մասնակցելու համար ընտրվել էին 10-ը, իսկ եզրափակիչ անցել էին 6-ը: Այսպիսով, հաղթող ճանաչվեց Triple-E թիմը, որը ստացավ $120 հազար դոլարի կտրոն՝ IBM-ի ծառայություններից օգտվելու համար: Հաղթողների թվում էին նաև Rumors Monitoring և LinkIt ստարտափները, որոնք ստացան $1000 դրամական պարգև:

  • Առաջին անգամ Հայաստանում անցկացվեց Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան

4560d857-4666-46a2-a4e8-ccb63863bdd0Հուլիսի 8-ին առաջին անգամ Հայաստանում անցկացվեց ռոբոտաշինության ամենազանգվածային դպրոցական մրցույթներից մեկը՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան:  որի ազգային փուլը կազմակերպվել էր «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլում հաղթած թիմը նոյեմբերին հնարավորություն ունեցավ մեկնել Դելի՝ մասնակցելու միջազգային փուլին և ներկայացնելու Հայաստանը։ Այս տարի օլիմպիադայի կարգախոսն էր՝ «Պայքարի՛ր թափոնների դեմ»։

  • EyeDome Cinema. Բացվեց առաջին հայկական 360 աստիճան շարժական կինոթատրոնը

13781667_522396011295092_1976181318858079109_nՀուլիսի 22-ին Երևանում բացվեց առաջին հայկական 360 աստիճան շարժական կինոթատրոնը` EyeDome Cinema-ն։ Կինոթատրոնում առաջինը ցուցադրվեց «Աշխարհի կենտրոնից տիեզերքներից մեկի մասնիկը» ֆիլմը, որը պատրաստվել էր Technology & Science Dynamics ընկերության կողմից Immersive Education Solutions նախագծի շրջանակներում: 

Ֆիլմը՝ դիտողներին առաջարկում է ճամփորդել դեպի անցյալ և մոտենալ ներկային մարդկանց՝ տիեզերքի կառուցվածքի վերաբերյալ աշխարհայացքի փոփոխությանը զուգահեռ:

 

 

Նյութի շարունակությունը կարդացեք այստեղ։